Արցախի նախագահը նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
[b]Լևոն Գրիգորյանը[/b] նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։
[b]Վահրամ Բաղդասարյանը[/b] նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
[b]Հայկ Բախշիյանը[/b] նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար: