211652_close_icon
views-count3310 դիտում article-date 17:48 19-12-2019

ՀՀ նախագահը զինված ուժերում նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սրգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է նախագահի հրամանագրում։ Նախագահի մեկ այլ հրամանագրով 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արտակ Բուդաղյանը: ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր