Կիևում պարետային ժամ է հայտարարվել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամ կգործի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:
Կիևում պարետային ժամը կգործի ամեն օր 20:00-ից և կշարունակվի մինչև 07:00-ն:
Հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատներն ու այլ հաստատությունները կաշխատեն առավոտյան 08:00-ից մինչև 19:00-ն: