Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել սահմանները բացելու հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության Խորհրդում առաջարկել է քննարկել տուրիզմի հարցը: Թեպետ կորոնավիրուսի պանդեմիան դեռևս չի ավարտվել, սակայն մի շարք երկրներ արդեն չեղարկել են արտասահմանցիների համար սահմանափակումները:
Այդ երկրները երկու խմբի են բաժանվում. առաջինը՝ այն երկրները, որոնց տնտեսության համար տուրիզմը բյուջեի համալրման հիմնական աղբյուրն է և երկրներ, որտեղ համաճարակային վիճակը բարելավվել է: Երկրորդ խմբից մի քանի երկիր՝ սահմանները բացելուց հետո, նորից վարակվածների աճող թվերի են բախվել:
«Պետք է մեր մասնագետների, բժիշկների, սանիտարների հետ միասին փորձենք հասկանալ, ինչպես կազմակերպել աշխատանքն այդ ուղղությամբ: Պետք է քննարկել դրա հետ կապված ամեն ինչ, ինչը կարող է տեղի ունենալ ոչ միայն մեր երկրում, այլ նաև՝ մեր շուրջ: