211652_close_icon
views-count23523 դիտում article-date 22:54 29-05-2020

Վրաերթ Արարատի մարզում. 28–ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 24–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 28-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:30-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Նորիկ Մ.-ն Այնթապ գյուղի Երևան-Արտաշատ խճուղու «Ինեսսա» սուպերմարկետի դիմաց իր վարած Toyota Camry ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Այնթապ գյուղի բնակիչ, 24-ամյա Միլենա Ա.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր