Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել
Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում՝ Շմիտովսկի անցուղում, ցանկապատից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը` հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Վերջինի խոսքով՝ հայտնաբերվածը Հայաստանի Հանրապետության 66-ամյա քաղաքացի է։
Նշվում է, որ նրա աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր:
«Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,-նշել է աղբյուրը:
Բացի այդ, մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատավայրի անցաթուղթ է եղել:
Դին ուղարկվել է դիահերձարան, իսկ քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: