Ալեքսանդր Կարապետյանի թիմում կորոնավիրուս չի գրանցվել
«Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն հայտնել է, որ ակումբի ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
«Մենք կորոնավիրուսի համար թեստ ենք անցկացրել: Բոլոր թեստերը բացասական արդյունք են տվել», ասել է Ռուբաշկոն:
«Սոչին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, Ռուսաստանի առաջնությունում 22 տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Առաջնության վերսկսումը նախատեսված է հունիսի 21-ին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 370,6 հազար մարդ, մահացել է 3 968 հոգի: