211652_close_icon
views-count13879 դիտում article-date 16:48 27-05-2020

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին

Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ 2019-ի հունվար-մարտին մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 0,23%-ը, և այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այն ժամանակ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքերի 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։ 2020-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Ճապոնիայում (0,57%), երկրորդ տեղում է Իսպանիան (0,48%), երրորդում՝ Իտալիան (0,26%)։ Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 42 115 փաթեթ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 29 841-ի փոխարեն։ Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Նմանատիպ նյութեր