211652_close_icon
views-count764 դիտում article-date 10:13 27-05-2020

Քաջարանի քաղաքապետ Փարամազյանը, թեև բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»: Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեև բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաև նրա մատուցած ստվերային ծառայությունները: Եվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին և ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր