211652_close_icon
views-count657 դիտում article-date 15:41 26-05-2020

Ինեսսա Պետրոսյան. «Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իմ վիճակով, բուժման խորհուրդները ծանոթներից եմ ստանում». hetq.am

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստն արվել է մայիսի 20-ին, երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել, հայտնում է [url=https://hetq.am/hy/article/117556?fbclid=IwAR377MmfV7n--4vPTl0RetsLO2TKlG5bb0y5RSTPPifxbYwuxgvW0GmFoww]Hetq.am[/url]-ը։ «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»,- ասում է Ի. Պետրոսյանը: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիվանդներն այսուհետ պետք է մնան տներում, եւ նրանց պետք է հետեւեն պոլիկլինիկաները: «Այստեղ ոչ մի բանից տեղյակ չեն, և ինձ այսօր պոլիկլինիկա են կանչել անալիզներ հանձնելու համար»,- հայտնեց Ինեսսան: Նա զարմացած է այդ առաջարկից եւ հրաժարվել է պոլիկլինիկա գնալ: Իր գնալը ճիշտ չի համարում հատկապես այն պատճառով, որ դրանով ռիսկ է ստեղծում պոլիկլինիկա այցելած քաղաքացիների, նաեւ՝ բուժանձնակազմի համար, քանի որ նրանք պաշտպանիչ արտահագուստ չունեն: Փաստաբանի տպավորությամբ՝ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին եւ չափազանց շփոթված վիճակում են: Ոչ ոք իր անելիքը չգիտի, նրանց չեն նախապատրաստել: Ինեսսան իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է համարում: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ասում է՝ ոչ ոք չէր կասկածում, որ վարակված է և հրաժարվում էին թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել այդ ընթացքում, մայիսի 20-ի առավոտյան ջերմություն է ունեցել եւ դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Կրկին հետազոտեցին եւ ասացին, թե ոչինչ չկա: Մեկ այլ բուժհաստատությունում առաջարկել են թեստ հանձնել: Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»,- պատմում է Ինեսսան: Նա խնդրել է թեստավորել նաեւ իր տարեց ծնողներին, քանի որ այդ օրերին իր կողքին են եղել, մայրը խնամել է իրեն, սակայն հրաժարվել են: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://hetq.am/hy/article/117556?fbclid=IwAR377MmfV7n--4vPTl0RetsLO2TKlG5bb0y5RSTPPifxbYwuxgvW0GmFoww]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր