792 դիտում
09:29 26-05-2020
Տնտեսությունը թթվածին էր ստանում դրսի տրանսֆերտների շնորհիվ, այս տարի դրա հույսը չունի․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Հայաստանի տնտեսությունը, որ մշտապես թթվածին էր ստանում դրսի տրանսֆերտների շնորհիվ, այս տարի դրա հույսն էլ չունի, այդ առումով վիճակը բավական լուրջ է։ Մասնավորապես արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն ու նրանց ընտանիքները հայտնվել են անելանելի վիճակում, չեն մեկնել ՌԴ, իսկ երկրում էլ աշխատանք չունեն։ Մինչդեռ Հայաստանում համայնքներ կան, որ, կոպիտ ասած, գոյատևում են «խոպանչիների» ուղարկած գումարներով։
Գյուղական համայնքներում այս խնդիրը սուր է արտահայտվում, մարդիկ տարիներ շարունակ սովոր են գնալու արտագնա աշխատանքի, որոշակի գումար բերելու, փակելու արդեն եղած պարտքերը և դրանով ապրելու մինչև հաջորդ մեկնումը։ Հիմա գնալ չեն կարող, չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել պետք է։
«Գուցե գյուղատնտեսական աշխատա՞նք անեք, հո՞ղ մշակեք (Փաշինյանը կասեր՝ կոկիկ հագնված գնալ դաշտ ու մտածողություն փոխել)» դիտարկմանը, մեր զրուցակիցները վստահեցրին, որ դա եկամտաբեր գործ չէ, դրանով հազիվ «յոլա» գնան։ Ի՞նչ պիտի անեք, հարցրի։ «Մի կերպ դիմանանք, մինչև իրավիճակը կարգավորվի ու գնանք աշխատանքի։ Էստեղից հույս չկա»,- հավելեցին։
Ստացվում է, որ այս առումով ոչ մի բան չի փոխվել, գյուղում աշխատանք ունենալու, արժանապատիվ ապրելու հույսեր կրկին չկան, մնում է նորից բռնել օտար երկրի ճանապարհը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
15050 դիտում
23:03 29-05-2017
ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Սևակ Խանաղյան՝ «Իմ թթվածին»
3328 դիտում
20:40 21-06-2020
Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, Փաշինյան
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»