211652_close_icon
views-count5960 դիտում article-date 13:52 25-05-2020

Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը: Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի հանդեպ: Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս մեկ կարևոր հանգամանք: Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ: Օրեցօր աճող թվերը, պարետատան կաթվածահար վիճակը, ոլորտային գերատեսչություններ հասունացող կոլլապսը և Փաշինյանի ջղաձիգ պոռթկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի, այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով: Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր