211652_close_icon
views-count42093 դիտում article-date 13:41 25-05-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ուժեղ քամին ու մրրիկը Գուսանագյուղ գյուղում պոկել են տանիքներ, տապալել էլեկտրասյուներ ու կտրել էլեկտրական լարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ուժեղ քամին Գուսանագյուղ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Լևոն Սահակյանի սեփական տան անասնագոմի և ավտոտնակի տանիքները պոկել ու մի քանի մետր շպրտել է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Լ. Սահակյանն ասում էր. «Մի պահ տևեց ուժեղ քամին ու մրրիկը։ Այնքան ուժեղ էր, որ տանիքները վերցրեց ու մի քանի մետր շպրտեց, ինչի արդյունքում հիմա մնացել ենք առանց տանիք։ Վնասվել են նաև էլեկտրալարերը, ու մի քանի էլեկտրասյուներ էլ պոկվել ու ընկել է։ Չգիտենք՝ ում դիմենք, որ մեր վերքին դարման անեն։ Գյուղապետարան էլ ենք ասել, չնայած՝ ի՞նչ գյուղապետարան, հիմա դառել ենք խոշորացված համայնքի բնակիչ։ Մարզպետարան էլ, չգիտենք, օգուտ կտա՞, եթե դիմենք։ Ընտանիքիս անդամներն են հայրս, մայրս, կինս և 2 անչափահաս երեխաներս։ Ուզում եմ հավատալ, որ մեզ չեն անտեսի ու օգնության ձեռք կմեկնեն, քանի որ վնասը կազմում է մոտ 10 մլն դրամ։ Իսկ մեր ընտանիքը հաստատ ի վիճակի չէ միայնակ լուծելու այդ խնդիրը։ Գոնե մարզպետարանը կամ կառավարությունը թիթեղով օգնի, մնացածը մենք կանենք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր