211652_close_icon

Արսեն Բաբայան. Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում

views-count4629 դիտում article-date 23:30 24-05-2020
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը կեռասի ծառից իջավ եւ անմիջապես սեփական օրաթերթի կայքում ակնարկներ հրապարակեց: Այդ ակնարկներում Փաշինյան Նիկոլը չխնայելով սեփական ոչ առողջ երեւեկայությունը հրապարակել է բազմաթիվ անհեթեթություններ: Այս պահին դրանցից միայն մեկին կանդրադառնամ, թե իբր Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի տեսաուղերձի հաջորդ օրը կրկնել է Մինասյանի միտքը: Նիկոլ Փաշինյանին անձամբ, և իր հետևորդներին հիշեցնում եմ (թեև նա երբեք չէր մոռացել), որ Արթուր Վանեցյանը դեռևս հունվարին էր հորդորել քաղաքական իշխանությանը՝ արագ հեռացնել Փաշինյանին ու իրենց թիմից նոր և գոնե մի փոքր խելամիտ վարչապետ ընտրել: Միքայել Մինասյանի տեսաուղերձին հաջորդող օրը Ա.Վանեցյանի twitter-յան հրապարակումը հենց հունվարի իր հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։ Տեսնելով կորոնավիրուսի տարածման սարսափելի աճը և կանխատեսելով իրավիճակի էլ ավելի վատացում, ինչպես նաև քաղաքաքական իշխանության ծանրացող վիճակն ու դասեր չքաղելու պրակտիկան, չեմ բացառում, որ շուտով, որպես տրամաբանական հաջորդ շարունակություն, Վանեցյանը խոսի արդեն ամբողջ ԱԺ-ն րոպե առաջ տուն ուղարկելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում: Իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն այլևս առաջվա միամիտները չեն և ամեն բան հրաշալի հասկանում են: Պարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու և բնակարան վերադառնալու ժամանակը։ Որքան շուտ, այնքան հեշտ հենց Ձեզ համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր