211652_close_icon
views-count13144 դիտում article-date 18:16 24-05-2020

Կապանում դեռ լարված վիճակ է, պահանջում են Հունան Պողոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ, հայտնում է [url=https://news.am/arm/news/580597.html?fbclid=IwAR1YjDyyrlGzOv8WEF4vZSnV4HXyhLxhL2HydGNTn_b21UaAPWW7vRf9MWA]News.am[/url]-ը: «Մենք տեղեկություններ ունենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Թող մարզպետը գա ու բացատրի՝ ինչու են տղաներին ձերբակալել, բռնության ենթարկել և ինչու են ցանկանում տեղափոխել Երևան, եթե Սյունքիում կա ձերբակալվածների վայր, քննությունը նույնպես կարող է իրականացվել մարզային քննչական կոմիտեում»,– ասաց նրանցից մեկը։ Շատերն էլ ասում են, որ այս ամենի մեջ խառն է Սյունիքի ՔՊ–ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մատը։ «Նարեկ Բաբայանը պիտի հեռանա, այս ամենը նրա խաղերն են»,– ասաց քաջարանցիներից մեկը։ Քաջարանցիները, որոնք արդեն մի քանի ժամ չեն հեռանում ոստիկանության շենքի մոտից, վստահ են, որ բերման ենթարկված քաջարանցիներին ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր