211652_close_icon
views-count3926 դիտում article-date 18:00 24-05-2020

Ռուբեն Մելիքյան. Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/24/1155526/]պահվող[/url] անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ որպես պետության բացարձակ անհրաժեշտ (սակայն ամենևին ոչ բավարար) արձագանք։ Հայաստանյան ակտիվ հանրության տևական ջանքերի շնորհիվ տարիներ առաջ հաջողվել էր սկզբունքորեն ձերբազատվել ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայից, ու հիմա, իշխող քաղաքական ուժի լիակատար պատասխանատվությամբ, այդ արատավոր պրակտիկան բոլորիս աչքի առջև վերակենդանանում է։ Թույլ չենք տալու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր