211652_close_icon
views-count41028 դիտում article-date 18:21 23-05-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. ՊՆ 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մ.-ն, իր վարած BMW մակնիշի 46 VN 046 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Մ.-ն և ուղևոր, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Միսաք Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կնետրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապպատրաստվում: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր