211652_close_icon

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, կորուստներ կրելով հետ շպրտել ելման դիրքեր․ ՊԲ

views-count7519 դիտում article-date 12:33 23-05-2020
Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Նմանատիպ նյութեր