73316 դիտում
10:37 06-03-2020
ՀՀ զինված ուժերի զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:
Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
20003 դիտում
10:05 21-10-2016
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել և կորուստներ տալով՝ հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ
6341 դիտում
10:34 09-03-2016
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով՝ ետ շպրտվել հայկական ուժերի կողմից
7372 դիտում
11:07 11-03-2016
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և 2 զոհ տալով՝ ետ շպրտվել
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք