Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 8.4 մլն թեստ է կատարվել
Նոր տիպի կորոնավիրուսի բռնկումից մինչև այսօր Ռուսաստանում կատարվել է ավելի քան 8,4 մլն թեստ։ Բժշկական հսկողության տակ է գտնվում 276 հազար մարդ, որոնց մոտ կասկածվում է COVID-19 վիրուսի առկայությունը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին հայտարարություն է տարածել «Ռոսպոտրեբնադզոր»-ը։
Մայիսի 22-ի դրությամբ ՌԴ-ում ավելի քան 326 հազար վարակվածության դեպք կա հաստատված, ապաքինվել է 99 հազար, մահացել 3249 պացիենտ, ախտանշաններ կան 326 հազար պացիենտների մոտ։