211652_close_icon

ԱՄՆ-ում միջուկային փորձարկում անցկացնելու հարց էր բարձրացվել. WP

views-count1107 դիտում article-date 17:00 23-05-2020
Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջին 30 տարիներին առաջին անգամ ԱՄՆ-ում միջուկային փորձարկում անցկացնելու մասին հարց էր բարձրացրել; Այդ մասին գրում է The Washingtօn Post թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։ Նշվում է, որ հարցը քննարկվել է մայիսի 15-ին մի շարք բաձրաստիճան չինովնիկների հետ անմիջապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մեղադրեց Մոսկվային ու Պեկինին ոչ մեծ հզորության միջուկային փորձարկումներ իրականացնելու մեջ։ «Այդուհանդերձ, հանդիպումն ավարտվել է առանց որևիցե համաձայնության գալու»,-նշել է աղբյուրը Միացյալ Նահանգները վերջին անգամ միջուկային փորձարկում էր անցկացրել 1992 թվականին։

Նմանատիպ նյութեր