211652_close_icon
views-count3463 դիտում article-date 14:14 09-09-2016

Ճապոնիան հաստատել է, որ Փհենյանը միջուկային փորձարկում է կատարել

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան այսօր մամուլի ասուլիսում հաստատել է, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է իր՝ թվով 5-րդ միջուկային փորձարկումը, հաղորդում է Ria Novosti-ն։ Տեղի ժամանակով ժամը 09։30-ին Հյուսիսային Կորեայում գրանցվել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը եղել է արհեստական։ Տեղեկությունը հաստատել է նաև Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, որի տվյալներով՝ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել նաև մակերեսային պայթյուն։ Միևնույն ժամանակ ՌԴ Սախալինի սեյսմոլոգիական կենտրոնի աղբյուրը հայտնել է Ria Novosti գործակալությանը, որ կենտրոնը Հյուսիսային Կորեայում գրանցել է 12 կմ խորության վրա գտնվող 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ պայթուցիկի հզորությունը կարող է կազմած լինել 10 կիլոտոննա, ինչը գրեթե 2 անգամ մեծ է հունվարին գրանցված 6 կիլոտոննա ուժգնությամբ պայթյունից։

Նմանատիպ նյութեր