211652_close_icon
views-count6992 դիտում article-date 09:13 23-05-2020

Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաև ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթևեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով: Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն և երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռևս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձևերը: Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը և ձևերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթևեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: «Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, և մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլևս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր