211652_close_icon
views-count36208 դիտում article-date 14:50 14-07-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Փոքր Մանթաշ գյուղում հրդեհ է բռնկվել բնակիչներից մեկի տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Ժամը 11:00-ի սահմաններում Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներից մեկի տան տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել նախ կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե գյուղացիները մինչև հրշեջների ժամանումը չպայքարեին կրակի դեմ, այն ավելի էր տարածվելու և հենց գյուղի երիտասարդների շնորհիվ է հնարավոր եղել խուսափել վատթարագույնից: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր