1131 դիտում
20:27 21-05-2020
Կարևորվում է մեկուսացման պայմաններում մարզիկների, մարզիչների, բժիշկների և հոգեբանների համագործակցությունը
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարդ իրավիճակում են հայտնվել նաև մարզիկները։ Նրանց աջակցելու համար Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախաձեռնել է առցանց դասընթաց -սեմինարներ։ Դրանք վարում են հայտնի մարզիկներ և մասնագետներ։
Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀԱՕԿ –ը։ Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների մարզիկներ, մարզիչներ, բժիշկներ, հոգեբաններ նույնպես մասնակցում են լսումներին։ Հետաքրքիր և հաճելի մթնոլորտ է ստեղծվում։ Այդ գործում մեծ դեր է խաղում տարբեր երկրների մասնագետների միջև ստեղծված վաղեմի կապը, ծանոթությունը, ընկերությունը ու այդ պարագայում՝ նրանց մասնակցությամբ քննարկումները։ Թեմաները նվիրված են կորոնավիրուսի մեկուսացման պարագայում առողջության պահպանմանը, ֆիզիկական –մասնագիտական վարժություններին, քնի , հանգստի կարգավորմանը, սննդակարգին և այլ հարցերին։
Հատկապես կարևորվում է մեկուսացման պայմաններում մարզիկների, մարզիչների, բժիշկների և հոգեբանների համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին , թե ինչպես պետք է սկսել մարզումները վարակի սահմանափակումներից հետո, ինչ ծանրաբեռնվածություն պետք է ընտրել, ինչպես նախապատրաստվել մրցումներին։ Սխալների պարագայում հնարավոր են վնասվածքներ։
Սեմինարները շարունակվում են։ Ունկնդիրների շրջանակը մեծ է, որում ընդգրկված են նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք,որ դեռևս ապրիլ ամսին նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև Ուկրաինայի օլիմպիական կոմիտեն,որի հրավերին ընդառաջեցին նաև մեր մասնագետները։
Հեռավար դասընթացները յուրատեսակ դրական արձագանք են հանդիսանում ՄՕԿ –ի ծրագրերի իրականացման համար։
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
16:57 29-01-2022
Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
Այս բաժնից
2863 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6829 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5560 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին