Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 23-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ
Հայաստանում մայիսի 21-ի ցերեկը, մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-25-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0142618001590055833705507.jpg[/img]
Երևանում մայիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է, 23-25-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0655373001590055861759011.jpg[/img]