211652_close_icon
views-count1028 դիտում article-date 11:23 21-05-2020

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ «[url=https://armenpress.am/arm/news/1015932.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։ Գրանցվել է մահվան ևս 3 դեպք, ընդհանուր թիվը հասել է 70-ի։

Նմանատիպ նյութեր