1147 դիտում
15:01 04-06-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին, ով նախարարին ուղղված նամակում նշել էր, որ դա իր երեզանքներից մեկն է:
«Ես երկար տարիներ եղել եմ մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, աշխատել եմ երեխաների հետ: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի ձայնը, կարծիքը, տեսակետը լսելի լինի մեծերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր հյուրընկալել եմ քեզ նման խելացի, համարձակ, պրպտող, իր հարցերի պատասխանները փնտրող երիտասարդի: Ես համոզված եմ, որ սա մեր առաջին, սակայն ոչ վերջին հանդիպումն է լինելու»,- ասել է նախարարը:
Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապագա լրագրող Էդուարդի հետ նախարար Բաթոյանի հանդիպումը վերածվել է յուրօրինակ հարցազրույցի. Էդուրադը բազմաթիվ հարցեր ուներ նախարարին, նախարարը՝ դպրոցականին:
«Ինձ համար շատ կարևոր էր այս հանդիպումը, որովհետև մենք շատ նմանություններ ունենք: Դուք ևս մասնագիտությամբ լրագրող եք, իսկ ես երազում եմ քաղաքականությամբ զբաղվելու մասին»,- ասել է Էդուրադը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Էդուրադին իր էջին ուղղված կարևոր հարցադրումների համար ու մի քանի ընկերական խորհուրդ տվել.
«Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենամեծ ձեռքբերումներից է, իսկ լրագրությունը՝ ամենահզոր գործիքներից մեկը՝ մարդկանց կյանքում փոփոխություններ իրակնացնելու համար: Ճիշտ նկատեցիր, որ ես նույնպես սկսել եմ լրագրությունից, բայց քաղաքականությունն ու պաշտոնն ինձ համար երբեք ինքնանպատակ չեն եղել: Ես միշտ մտածել եմ, որ դրանք ևս փոփոխություններ բերելու, բարեփոխումներ իրականացնելու միջոց են միայն: Ես շատ կուզենամ, որ դու՝ լինես լրագրության, թե քաղաքականության մեջ, միշտ հիշես, որ կարևորը մարդն է»,- ասել է նախարարը:
Հանդիպման ավարտին Էդուարդը շրջել է նախարարությունում, ծանոթացել տարբեր վարչությունների աշխատանքներին, գործառույթներին:
Իր ապագան Էդուարդը պատկերացնում է օրենսդիր կամ գործադիր մարմիններում, որոշումների կայացման գործընթացներում:
Նմանատիպ նյութեր
1856 դիտում
22:36 02-08-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն
1309 դիտում
22:08 18-11-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը
989 դիտում
11:23 21-05-2020
Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է
Այս բաժնից
1213 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
724 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
742 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին