211652_close_icon
views-count7116 դիտում article-date 11:34 21-05-2020

Վարչապետը կոչ արեց «փչացած հեռախոսով» կեղծ լուրեր չտարածել համավարակի մասին

Կոչ եմ անում «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարության տված բոլոր տեղեկությունները և գնահատականները օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք փոխվում են, կապված են նոր պրակտիկայի ձեռք բերման հետ: Այսօր չկա երկիր, որ կարող է ասել, որ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը և գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա: Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա, դա անհատական պատասխանատվությունն է: Այո, մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք պետք է այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակում, այդ թվում յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակներում: Խնդրում եմ՝ բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր