211652_close_icon
views-count637 դիտում article-date 18:48 20-05-2020

Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում։ «Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ: Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր