40275 դիտում
23:40 20-05-2020
Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը:
Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն: Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է:
Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է:
Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է: Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է: Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում:
Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն:
Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները:
Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1096 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
649 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը