211652_close_icon

Ասում են՝ այս իրավիճակը երկար է տևելու, բա մենք ի՞նչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է. Սարգիս Գրիգորյանը՝ ռեստորանների չաշխատելու մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4299 դիտում article-date 14:45 20-05-2020
Մենք ասում ենք՝ եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Ինչպս հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/20/Sargis-grigoryan/3294084?fbclid=IwAR2XrTLgzBP7OLgDkhAXjYPG_g6AI__AxmFy-XSqP0AOh5HFl78z2EyM-Yc]Tert.am[/url]-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության դիմաց իրականացած ակցիայի ժամանակ ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք անելու համար պարտքեր են վերցրել, ու հիմա հնարավոր չէ այն չկազմակերպել: Նա տեղեկացրեց, որ ինքը 3 ամսվա համար պետությունից 68 հազար դրամ է ստացել որպես աջակցություն, սակայն դրանով հանարավոր չէ երեք երեխա պահել: «Հարցեր կան, որոնց պատասխանը կցանկանայինք ստանալ, քննարկել ու հարցը լուծել, այս հարցը մի օրվա, մի ժամվա չէ: Ասում են՝ այս ամենը երկար է տևելու, բա մենք ինչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է»,- ասաց Գրիգորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր