923 դիտում
10:28 20-05-2020
Ովքեր են մասնակցելու Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաև խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների, որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաև ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները:
Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարաղությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ «ուղարկելու» ուղղությամբ:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
09:55 26-08-2014
Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը
1165 դիտում
09:58 30-07-2024
Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
2835 դիտում
11:40 16-12-2018
ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»