Lindores Abbey Rapid Challenge. Արոնյանն ընթանում է 6-րդ տեղում
Մեկնարկել է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը:
Մրցումային առաջին օրը կայացավ 4 տուր: Քիչ առաջ ավարտված 4-րդ տուրում հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Այս տուրից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։
Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Արոնյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Առաջին տուրում հայ գրոսմայստերը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, հայտնում է Armsport.am-ը: