1072 դիտում
15:23 19-05-2020
ՀՀ վարչապետն Արցախում ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի է նաև, որ ապահովվի ուղիղ հեռարձակում, լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։
Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։
Նմանատիպ նյութեր
3452 դիտում
15:29 02-08-2021
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը ներկա կգտնվեն 73 երկրի ներկայացուցիչներ
1059 դիտում
12:30 27-08-2014
Էրդողանի երդմնակալությանը ԱՄՆ-ից ներկա կգտնվի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը
Այս բաժնից
391 դիտում
13:32 08-05-2024
Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ
346 դիտում
13:07 08-05-2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան