Էրդողանի երդմնակալությանը ԱՄՆ-ից ներկա կգտնվի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը
ԱՄՆ-ը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, գրում է թուրքական Anadolu պարբերականը:
Երդմնակալությանը, որին հրավիրվել են աշխարհի 50-ից ավելի պետությունների ղեկավարներ, ԱՄՆ-ն ներկայանալու է դեսպանատան մակարդակով. ԱՄՆ-ից ներկա կլինի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի խորհրդական Ջես Բեյլին:
Հիշեցնենք, երդմնակալությունը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 28-ին: Հայաստանից երդմնակալությանը ներկա կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: