Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով. Տիգրան Վիրաբյան
Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Երբ կունենանք համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնենք հասարակությանը»,-հավելեց նա: