27220 դիտում
18:53 14-05-2020
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ անբուժելի հիվանդ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինելով գրավով
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 14-ին, դռնբաց դատական նիստում, բավարարել է փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 14-ին, դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, առողջական լուրջ խնդիներ ունեցող Արտակ Մարտիրոսյանի պաշտպան, հայտնի փաստաբան Լիանա Բալյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխի:
Դատավոր Ա. Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է փաստաբան Լ. Բալյանի միջնորդությունը և Ա. Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով (1 մլն ՀՀ դրամ):
Փաստաբանը գրավի գումարը մուծելու ապացույցը ներկայացնելու է արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ, որից հետո դատարանի որոշումը ի կատար է ածվելու և Ա. Մարտիրոսյանը անհապաղ պետք է կալանքից ազատվի:
Դատավոր Ա. Դանիբեկյանի որոշմամբ կատարումը հանձնարավել է ՀՀ արդարադատության նախարարության համապաստախան քրեակատարողական հիմնարկին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/19/1152785/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ` փաստաբան Լ. Բալյանն ահազանգել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվող, անբուժելի հիվանդությամբ տառապող իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի դատաքննության վերաբերյալ, նշելով, որ դատավոր Ա. Դանիբեկյանը ի վիճակի չէր սույն գործը շարունակել, եւ նա խոշտանգում է իմ պաշտպանյալին և նա այս գործով պատշաճ դատավոր չէ:
Փաստաբանը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, որպեսզի անձամբ գնա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ և տեսնի, թէ պաշտպանյալս ինչպես է կենդանի փտում բանտում ու ինչ սարսափելի վիճակում է գտնվում:
[b]Դատավոր Աննա Դանիբեկյանն է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0858048001589468816291738.jpg[/img]
[b]Փաստաբան Լիանա Բալյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0461271001589468830548058.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34056 դիտում
12:15 19-04-2020
Ահազանգ՝ փաստաբանից. դատավոր Աննա Դանիբեկյանը խոշտանգում է իմ պաշտպանյալին, ով անբուժելի հիվանդ է
4734 դիտում
19:44 07-07-2020
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը
Այս բաժնից
12700 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ