211652_close_icon
views-count6972 դիտում article-date 11:47 14-05-2020

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։ «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր