211652_close_icon
views-count30697 դիտում article-date 10:34 14-05-2020

Երևանում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 13-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում; Ժամը 21։10-ի սահմաններում Ջանիբեկյան-Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 36 ԼR 841 համարանիշի և AA 932 համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան; Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր