774 դիտում
10:21 14-05-2020
Իշխանափոխությունից հետո մինչ օրս Նիկոլ Փաշինյանի դեմ չկա որեւէ պայքարող քաղաքական ուժ. Արգիշտի Կիվիրյան
Գլոբալ առումով իշխանափոխությունից հետո մինչ օրս Նիկոլ Փաշինյանի դեմ չկա որեւէ պայքարող քաղաքական ուժ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Մի բան ասեմ։ Գլոբալ առումով իշխանափոխությունից հետո մինչ օրս Նիկոլ Փաշինյանի դեմ չկա որեւէ պայքարող քաղաքական ուժ։ Այն ինչ մինչ օրս տեսնում եք, դա քաղաքական ուժերի պայքար չէ։ Այդպիսին պայքարը լինում է, երբ քաղաքական ուժը հստակ դնում է իշխանափոխության ու իր կողմից իշխանությունը վերցնելու հարցը ու հստակ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Մինչ օրս դեռ որեւէ քաղաքական ուժ նման մարտահրավերով պայքար չի ծավալել։ Այն ինչ տեսնում ենք Նիկոլի ընդդիմախոսների կողմից, զուտ քննադատություններ են ու որոշակի առումով էլ՝ ինքնապաշտպանություն։ Ու անգամ նման պարագայում կարելի է արձանագարել, որ այս երկու տարվա մեջ Նիկոլը կորցրել է իրեն աջակցողների թվի մոտ 2/3-ը, այսինքն, անգամ առանց քաղաքական լուրջ հարվածների իր հենարանները այդքանի չափով կազմաքանդվել են։ Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Նիկոլին պետք է ամեն գնով քաղաքական դաշտը պահել ամայի, զուտ քննադատողների մակարդակով, քանի որ ինքը հասկանում է, որ եթե ինքն իրենով է ինքը այս կարճ ժամանակում կորցրել աջակիցների այդպիսի քանակ, ապա ինչ կկատարվի, եթե որեւէ ընդդիմադիր ուժ կամ ընդդիմադիր ուժերի դաշինքը կարողանա փողոց հանել մի քանի տասնյակ հազար մարդ ու դնի իր հրաժարականի հարցը։ Նման պարագայում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անզոր կլինեն փրկել իր իշխանությունը, ու իր միակ հույսը կմնա բանակը բերել Երեւանի փողոցներ, սակայն շատ խիստ հարցական է, թե արդյոք բանակը կկատարի իր այդ հրամանը․․․»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
16:23 24-04-2014
Մինչ օրս չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում. Շառլ Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
883 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը