211652_close_icon
views-count1098 դիտում article-date 19:50 13-05-2020

Անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել. Աշոտյանը՝ ՔԿ-ի հաղորդագրության մասին

[b]ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.[/b] Հարգելի ընկերներ և լրագրողներ: Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն: Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով: Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար: Նշենք, որ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու [url=http://investigative.am/news/view/naxkin-naxarar-charashahum.html?fbclid=IwAR20RBvre8XXeKqogJX9Jyi3BBDMJZOPyuFTrMfB8p7FeQ-vM6qSTcbZlqU]գործն[/url] ուղարկվել է ՀՔԾ:

Նմանատիպ նյութեր