1038 դիտում
19:18 06-08-2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերությունից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը:
Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել Արմենիա Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառով:
Նմանատիպ նյութեր
11399 դիտում
22:27 29-03-2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը
6738 դիտում
20:11 04-04-2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանումներ է տվել և ուշագրավ փաստաթուղթ հրապարակել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
27377 դիտում
21:10 06-07-2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը
Այս բաժնից
853 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news
598 դիտում
22:56 03-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբան