Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ / չի ընտրի տարվա լավագույններին և չի անցկացնի մրցանակաբաշխություն:
Հանդիսավոր արարողությունը նախատեսված էր սեպտեմբերին՝ Միլանում, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով: The Best FIFA Football Awards մրցանակներով պարգևատրվում էին լավագույն կին և տղամարդ ֆուտբոլիստները, կանանց և տղամարդկանց թիմերի լավագույն մարզիչները, լավագույն դարպասապահները, լավագույն գոլի հեղինակը և այլն:ՖԻՖԱ –ի 70-րդ կոնգրեսը , որը նշանակված էր հունիսի 5 –ին, տեղի կունենա ավելի ուշ՝ սեպտեմբերի 18-ին / առցանց եղանակով /։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՖԻՖԱ-ն չի ընտրի տարվա լավագույններին և չի անցկացնի մրցանակաբաշխություն
2020.05.13 19:03


Twitter
Вконтакте
Одноклассники
