2356 դիտում
14:12 16-12-2022
Ասում են՝ մահն ընտրում է լավագույններին, ու հենց այդ լավագույններից էր իմ ընկեր Շանթը․ «Առավոտ»
Էլ օրերը չեն սկսվի երթուղայինում անծանոթ, բայց ծանոթ դարձած ժպիտով, տեսադաշտումդ կշատանան սեւազգեստ մայրերը, ամեն անգամ զինվորական համազգեստով մարդկանց տեսնելիս ակամա նրանց առջեւ կխոնարհվես ու, հա, իսկական պատերազմը պատերազմից հետո է… Գրում է «Առավոտը»։
Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմի մասնակից էր իմ դասընկեր կապանցի Շանթը։ Շանթ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականին։ Ութ տարի զբաղվել է կարատեով։ 2011 թվականին Շանթը դարձել է Հայաստանի չեմպիոն՝ արժանանալով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների եւ պատվոգրերի։ 2019 թվականից անցել է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբնական ծառայությունն անց է կացրել Գյումրիում, վեց ամիս հետո տեղափոխվել է Արցախի Հանրապետության՝ Մարտունի 3 զորամաս՝ որպես կրտսեր սերժանտ։
Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալի եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։
2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում կռվել է Մարտունիում, Հադրութում եւ Ջրականում։ Քույրը՝ Իննան պատմում է, որ ամեն անգամ, երբ տուն էր զանգում, չէր խոսում կատարվելիք ողբերգությունից, կարծես ոչինչ էլ չկար, անհանգստություն չկար ներսում, խաղաղ էր, հանգիստ։ Երկար չէր խոսում, որպեսզի հասցնի գոնե 5 վայրկյան լսել ընտանիքի բոլոր անդամների ձայնը։ Սոնայի՝ սիրած աղջկա հետ էր ավելի շատ խոսում, որն ամեն վայրկյան ցավը սրտում, հեռախոսը դողացող ձեռքերում սպասում էր Շանթի զանգին։
Սոնան ու Շանթը մի դասարանում էին սովորում… Շանթի դասղեկն ասել է. «Անունդ, Շանթ ջան, վերադարձող գերիների ցանկում էի փնտրում, սպասում էի վերադարձիդ, որ դասարանով եկեղեցի գնանք՝ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու։ Հիմա դու ես մեզ եկեղեցի կանչում, որ քեզ հավերժություն ճանապարհենք։ Շանթ ջան, նկարներիդ մեջ այս նկարը գտա, գիտե՞ս, երեւի ոչինչ պատահական չի լինում այս անգութ աշխարհում։ Դու՝ արցախյան հողում Հայաստանի դրոշով, իսկ քո Սոնան՝ Արցախի դրոշով, մենք՝ մեջտեղում։ Խորհուրդը մեծ է ու դաժան… Մեր լուսե Շանթ, դու միշտ կենդանի կմնաս մեր հուշերում…»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3039 դիտում
17:47 13-12-2015
Ժերար Պիկե. Արբելոան ինձ ընկեր է համարում, բայց նա ինձ ի՞նչ ընկեր
14153 դիտում
11:02 07-08-2022
Շենքի 3-րդ հարկում 1909 թվականից ապրել է Թումանյանը, 1-ին հարկում կարճ ժամանակով՝ Լևոն Շանթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
682 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
736 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
706 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ