180 նոր դեպք 1 օրվա ընթացքում. Արսեն Թորոսյանը մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը։
«180 նոր դեպք մեկ օրվա ընթացքում»,-գրել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բնակչությանը՝ պահպանել անվտանգության կանոնները։
«Եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների»,-ասել էր վարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 3718 հաստատված դեպք կա, մինչ օրս մահացել է 48 պացիենտ։