«Չելսին» հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հարձակվող ձեռք բերել:
Լոնդոնյանը ակումբը ՊՍԺ-ին առաջարկել է հարձակվող Էդինսոն Կավանիի վարձակալության տալ և պատրաստ էր դրա համար վճարել 5 մլն ֆունտ:
Եթե գործարքը չկայանա, «Չելսին» կփորձի ձեռք բերել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովին, որի տրանսֆերը գնահատվում է 20 մլն ֆունտ:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հարձակման գծի համար նոր խաղացող է ցանկանում հրավիրել՝ հաշվի առնելով Թեմի Աբրահամի վնասվածքը:
Չալովին ցանկանում է ձեռք բերել նաև անգլիական մեկ այլ ակումբ՝ «Բրայթոնը»: