26262 դիտում
16:28 12-05-2020
Երևանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։
Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ն. Բաղդասարյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27785 դիտում
09:12 11-10-2016
Երևանում 57-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողին, ով հեծանվով է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
6583 դիտում
23:15 15-05-2021
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին փարթիի է մասնակցում «Meridian Exhibition Center»-ում