Զլաթան Իբրահիմովիչը վերադարձել է Իտալիա
«Միլանի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը վերադարձել է Իտալիա:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում դադարից հետո շվեդ հարձակվողը վերադարձել էր իր հայրենիքը, որտեղ մարզավիճակը պահպանում էր «Համարբյու» ակումբի հետ:
Այժմ 38-ամյա ֆուտբոլիստը երկշաբաթյա կարանտին կանցնի, որից հետո կկարողանա վերսկսել մարզումները «Միլանի» հետ: