211652_close_icon
views-count19078 դիտում article-date 16:17 11-05-2020

Որպես ծնող՝ կարող եմ ասել, որ եթե Լանզարոտի կոնվենցիան վավերացվի՝ ես թույլ չեմ տա, որ երեխաս գնա հանրակրթական դպրոց․ փաստաբան. armdaily.am

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով մեր իրավական համակարգ է ներմուծվում սեռական կողմնորոշում հասկացությունը, սակայն պետք է նշել, որ պետությունը իր քաղաքականությունը պետք է մշակեր ու իրականացնել՝ պարզելու համար ոչ թե այն, թե երեխան ինչ սեռական կողմնորոշում ունի, այլ ներպետական ակտերով պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի երեխաները պաշտպանված լինեին սեռական բնույթի բռնությունից։ Այսինքն, ոչ թե երեխային պետք է իրազեկել խնդրին, այլ միջոցներ ձեռնարկել որպեսզի երեխան բռնությունից պաշտպանված լինի։ Այս մասին [url=http://armdaily.am/?p=91589&l=am&fbclid=IwAR2jiyraZOyhfhPzLMC0NVneOODh9tK94_LCd3SN6M6q2uMsYTrsa5yNTvU]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ծովինար Կարապետյանն՝ ընդգծելով, որ այս ծրագիրը 6-10 տարեկան երեխաների համար է նախատեսված, այսինքն իրազեկումն իրենց է լինելու։ «Մինչդեռ, իսկ այս տարիքի երեխաները շատ խոցելի են, երբ այդ տարիքի երեխաներին տալիս ես ինֆորմացիա չափից ավելի՝ իրենց մոտ հավասարակշռությունը խախտվում է և շատ վտանգավոր հետաքրքրություն է առաջանում իրենց մոտ։ Ես ճիշտ կհամարեի, որ պետք է գոնե խորհրդացել հոգեբանների, իրավաբանների հետ։ Բայց ինչպես նախկինում Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում՝ որևէ մեկի կարծիքը հաշվի չառնվեց։ Այս կոնվենցիան գրեթե նույն վտանգներ է պարունակում, ինչ Ստամբուլյանը՝ սեռական կողմնորոշում հասկացությունը մեր համակարգ բերելով։ Ինձ համար մտահոգիչ է, որ Լանզարոտի կոնցենցիայի և Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտներ, հենց սա է, որ կասկած է առաջացնում թաքնված վտանգների մասով»,-ասաց նա։ Փաստաբանն ասաց, որ պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կրթական ծրագրի վերաբերյալ որևէ խոսք չկա։ «Որպես ծնող՝ կարող եմ ասել, որ եթե այս և Ստամբուլյան կոնվենցիաները վավերացվեն և կրթական ծրագրերում պարտադիր անդրադարձ կատարվի այս թեմաներին, ես, ամենայն հավանականությամբ, թույլ չեմ տա, որ իմ երեխան գնա հանրակրթական դպրոց։ Այսինքն, որևէ այլ տարբերակով երեխայիս կրթության հարցը կլուծեմ, կարծում եմ շատ հոգեբաններ, իրավաբաններ, բժիշկներ նույն կերպ կվարվեն»,-ասաց փաստաբանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armdaily.am/?p=91589&l=am&fbclid=IwAR2jiyraZOyhfhPzLMC0NVneOODh9tK94_LCd3SN6M6q2uMsYTrsa5yNTvU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր